Համայնքի մաս կազմել

Մենք անկատար մարդիկ ենք, ովքեր փորձում են հետևել Հիսուս Քրիստոսի կատարյալ օրինակին: Մենք սիրում և օգնում ենք միմյանց և փորձում ենք ամեն կերպ հետևել Հիսուսի ուսմունքներին: Եկեք, միացեք մեզ և վայելեք հարազատության ու միասնության զգացումը:

Եկեք, երկրպագեք մեզ հետ

Հաճախակի տրվող հարցեր

Մարդիկ շատ հարցեր ունեն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների մասին:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները նման են մյուս բոլոր մարդկանց: Նրանք ունեն վերելքներ ու վայրէջքներ, ինչպես նաև դրանց միջև գտնվող խաղաղ կյանք: Իրականում, դուք կարող եք զարմանալ, թե որքան սովորական մարդիկ ենք մենք: Վերջին Օրերի Սրբերը երջանիկ, խաղաղ մարդկանց համբավ ունեն: Բայց դա չի նշանակում, որ նրանք դժվարություններ չունեն: Կյանքում բոլորն էլ ծանր պայքար են մղում, բայց երբ դուք անում եք հնարավոր ամեն բան՝ Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու համար, ձեռք եք բերում լրացուցիչ ուժ և խաղաղություն՝ այդ դժվարությունները հաղթահարելու համար:

Ինչ վերաբերում է ապրելակերպին, Վերջին Օրերի Սրբերի կյանքում Հիսուսն ունի առաջնային և կենտրոնական դեր: Փրկիչի և Նրա ուսմունքների մասին նրանց համոզմունքները ազդում են իրենց ամենօրյա որոշումների վրա, թե ինչպես խոսել, հագնվել և գործել: Օրինակ՝ կիրակի օրերին նրանք փորձում են խուսափել աշխատելուց, որպեսզի կարողանան հաճախել Եկեղեցի, ծառայել ուրիշներին և ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ: Եկեղեցու հավատարիմ անդամները նաև չեն ծխում, ալկոհոլ չեն օգտագործում, մոլեխաղերով չեն զբաղվում:

Ավելի շատ մարդիկ են մերժում կազմակերպված կրոնի կարիքը և նախընտրում են լինել հոգևոր ու փորձում են ապրել լավ կյանքով: Բայց մարդիկ երկուսի կարիքն էլ ունեն: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ապահովում է կառուցվածքը և քահանայության իշխանությունը, որոնք անհրաժեշտ են Աստծո բոլոր պատվիրանները կատարելու համար, ներառյալ՝ մկրտությունը և հաղորդության ընդունումը (կամ Հաղորդությունը): Դուք պետք է Եկեղեցի գնաք, ինչպես նաև ջանքեր գործադրեք հոգևոր լինելու և շաբաթվա ընթացում ուրիշներին ծառայելու համար:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ունի շատ մշակութային ավանդույթներ, ինչպես նաև սովորույթներ, որոնք կենտրոնանում են ընտանիքի վրա: Օրինակ՝ Եկեղեցու անդամները շաբաթական մեկ օր հատկացնում են ընտանեկան երեկոյին: Շաբաթվա ընթացքում տեղի ունեցող այլ միջոցառումներն ընդգրկում են այնպիսի հավաքույթներ, ինչպիսիք են՝ ճաշկերույթները կամ փոքր խնջույքները, կամ երիտասարդների հավաքույթները անչափահասների համար: Մեր ավանդույթներից շատերը տիպական են, ինչպես օրինակ՝ անցկացնել տոները ընտանիքների հետ, իսկ մյուսները ավելի յուրահատուկ են, ինչպես օրինակ՝ նորածին երեխայի օրհնումը Եկեղեցում: Մենք ընտանիքներով աղոթում ենք, միասին կարդում ենք սուրբ գրությունները և ամեն ամսվա առաջին կիրակի օրը միասին 24 ժամ ծոմ ենք պահում:

Ամեն կիրակի մենք հավաքվում ենք՝ երգելու օրհներգեր, լսելու քարոզներ և ուսուցանելու միմյանց Փրկիչի մասին: Եկեղեցին հոգևոր լիցք է հաղորդում մեզ և տրամադրում է հրաշալի ուղի, որով Հիսուսը առաջնային և կենտրոնական դեր է խաղում մեր կյանքում: Մենք սիրով ողջունում ենք բոլոր այցելուներին, ովքեր մասնակցում են մեր քրիստոնեական ծառայություններին և երկրպագում են մեզ հետ:

Եկեղեցու ծառայության ժամերը տարբերվում են համայնքից համայնք: Սակայն դուք միշտ կարող եք հաճախել մեկ գլխավոր ժողովի, որը բոլորի համար է, և որին հետևում են առանձին դասերը՝ տարիքային և ընդհանուր հետաքրքրությունների բաժանված խմբերով:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ապահով վայր է, որտեղ մարդիկ կարող են գալ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով ձեռք բերելու հույս և ավելի լավ կյանք: Եկեղեցին տրամադրում է սրբազան գործիքներ, գործելակերպ և ուսմունքներ, որոնք օգնում են ձեզ զարգացնել և սնուցել հարաբերությունն Աստծո հետ: Եվ այդ ամենից բացի, Եկեղեցու անդամ լինելը նշանակում է՝ պատկանել այն մարդկանց համայնքին, ովքեր հոգ են տանում միմյանց մասին:

Այո, տոնում են թե՛ ընտանիքներով, թե՛ Եկեղեցում: Ի վերջո, արդյո՞ք չարժե տոնել Քրիստոսի ծնունդը և հարությունը: Երբեմն մարդիկ շփոթում են մեզ մի քանի  այլ քրիստոնեական կրոնների հետ, որոնք տոներ չեն նշում, բայց վստահ եղեք, մենք տոնում ենք:

Առաջին քայլը, սովորաբար, քարոզիչների հետ հանդիպումն է: Նրանք կուսուցանեն ձեզ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հիմնական համոզմունքներն ու գործելակերպը: Նրանք կարող են պատասխանել նաև Եկեղեցուն վերաբերող ձեր ցանկացած հարցին և կբացատրեն, թե ինչ է ակնկալվում անդամներից:

Դուք պետք է սկսեք նաև հաճախել երկրպագության ծառայություններին: Դուք կգտնեք այն մարդկանց համայնքին պատկանելու ուրախությունը, ովքեր հոգ են տանում միմյանց մասին և ձգտում են հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին:

Ի վերջո, երբ դուք պատրաստ լինեք միանալ Եկեղեցուն, կարող եք մկրտվել և դառնալ պաշտոնական անդամ: Ձեզ կարող են մկրտել կա՛մ քարոզիչները, կա՛մ եկեղեցու մեկ ուրիշ անդամ, ում հետ ծանոթացել եք Եկեղեցում: