Կիրակնօրյա ծառայություններ

Եկեղեցին ապաստան է առօրյա կյանքի խառնաշփոթից: Մասնակցելով եկեղեցական ծառայություններին՝ մենք ժամանակ ենք ունենում կենտրոնանալու Աստծո երկրպագության և մեր մերձավորներին սիրելու վրա: Այն հոգևոր լիցք է հաղորդում մեզ և տրամադրում է հրաշալի ուղի, որով Հիսուսն առաջնային և կենտրոնական դեր է խաղում մեր կյանքում:

...
Բարի գալուստ
1:25

Աստված կարող է ձեզ ավելի լավ մարդ դարձնել: Դուք կարող եք ավելի լավը դարձնել եկեղեցին: Բարի գալուստ։

Եկեղեցու ծառայության ժամանակացույցը տարբերվում է համայնքից համայնք: Սակայն դուք կարող եք միշտ հաճախել մեկ գլխավոր ժողովի, որը բոլորի համար է, և որին հետևում են առանձին դասերը՝ տարիքային և ընդհանուր հետաքրքրությունների առանձին խմբերով:

Եկեք մասնակցելու եկեղեցու ծառայությանը: Բոլոր այցելուներին բարի գալուստ ենք մաղթում:
Գտեք ձեր մոտակա Եկեղեցին

Հաղորդության ժողով

Գլխավոր ժողովը, որը բոլորի համար է, կոչվում է հաղորդության ժողով: Ամեն շաբաթ այս ժողովի ժամանակ համայնքի անդամները երգում են երգեր, ասում են աղոթքներ, և ելույթներ տալիս: Բայց ժողովի ամենակարևոր մասը հաղորդության ընդունումն է (կամ Հաղորդությունը):

Երաժշտություն և օրհներգեր

Փրկիչի և մեր բազմաթիվ օրհնությունների մասին երգելով՝ մենք ավելի մոտ ենք զգում Փրկիչին: Սովորական հաղորդության ժողովի ժամանակ ամբողջ համայնքը երգում է երեք կամ չորս օրհներգեր: Կարող են լինել նաև լրացուցիչ երաժշտական համարներ՝ երգչախմբի, մի փոքր խմբի կամ մենակատարի կողմից: Դուք հավանաբար կլսեք որոշ օրհներգեր, ինչպիսիք են՝ «Ավելի մոտենանք քեզ, Տեր» և «Որքան մեծ ես Դու» օրհներգերը, բայց դուք կսովորեք ևս մի քանի նոր օրհներգեր: Եվ ոչինչ, որ դուք ճիշտ չերգեք: Ամեն դեպքում, բարձրացրեք ձեր ձայնը, երբ երկրպագում եք մեզ հետ:

Բերել վկայություններ

Ամեն ամսվա առաջին կիրակի օրը չեն լինում սովորական ելույթներ: Փոխարենը՝ համայնքի յուրաքանչյուր անդամ կարող է բարձրանալ ամբիոնի մոտ և արտահայտել իր զգացմունքներն ավետարանի մասին: Երբ մենք լսում ենք ուրիշների փորձառությունները և զգում ենք, թե Աստծո Հոգին ինչպես է լցնում մեր սրտերը, մեր համոզմունքներն ու հավատքն ամրապնդվում են:

Կիրակնօրյա դասեր

Հաղորդության ժողովից առաջ կամ հետո կան տարբեր տարիքային խմբերի դասարաններ երեխաների և չափահասների համար: Եթե դուք ցանկանում եք մասնակցել այս լրացուցիչ ժողովներին, խնդրեք որևէ մեկին եկեղեցում, և նա ուրախությամբ կօգնի ձեզ գտնել ճիշտ դասարանը: