Skip main navigation
...
Փրկիչը հնարավոր է դարձնում դա
1:50

Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել

...
Մենք կարող ենք ավելի լավը դառնալ

Ապաշխարության գործընթացն ինչպե՞ս կարող է օգնել մեզ ավելի լավը դառնալ:

...
Ապավինել Քրիստոսի Քավությանը

Ինչպե՞ս կարող է Քրիստոսի Քավությանն ապավինելը օգնել ձեզ ճանաչել Փրկիչին:

...
Մաքրված ապաշխարությամբ

Ինչպե՞ս կարող եք ապաշխարությամբ մաքրվել։

...
Ֆու ընտանիքը

Բացահայտեք, թե ինչպես կարող եք ինքներդ հասկանալ, որ Աստված կա:

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

Աստծո Որդի

Հիսուսը Հայր Աստծո առաջնեկն է՝ հոգում և Աստծո զավակը՝ մարմնում: Նրա մահկանացու մայրը՝ Մարիամը, կրեց Նրան նախքան ծնվելը և մեծացրեց Նրան, մինչ Նա երկրի վրա էր: Նրա առաքելությունը որոշվել էր նախքան աշխարհի ստեղծումը:

Ուսուցիչ

Հիսուսը երբևէ ապրած ամենամեծ ուսուցիչն էր, և Նա մինչ օրս սովորեցնում է մեզ: 12 տարեկանում Հիսուսին գտել են տաճարում՝ վարդապետներին ուսուցանելիս (տե՛ս Ղուկաս 2.46): Նրանք զարմանում էին Նրա գիտության վրա: Հիսուսը շարունակեց հրաշալի քարոզներ ուսուցանել Իր կյանքի ընթացքում:

Օրինակ

Հիսուսն ապրեց մեղքից ազատ կատարյալ կյանքով, և մեզ համար կատարյալ օրինակ ծառայեց: Կրոնական բոլոր արարողությունները պետք է արվեն Նրա սուրբ անունով:

Փրկիչ

Հիսուսի եբրայերեն անունը Յեշուա է, այսինքն՝ «Փրկիչ»: Հիսուսը կատարեց Փրկիչի իր դերը՝ Իր պատրաստակամ զոհաբերության և Հարության միջոցով:

Վերսկսեք
Հետևել Հիսուս Քրիստոսին

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը: Հիսուսն աշխարհի Փրկիչն է: Երբ հետևում ենք նրան, կյանքում ավելի մեծ խաղաղություն ու երջանկություն ենք գտնում:

Հիսուս Քրիստոսը երկրի վրա գտնվելու ընթացքում շատ բաներ սովորեցրեց, որոնցից ամենամեծը սերն էր:

Ժամանակակից մարգարեներն ու առաքյալները խոսում են փոփոխությունների և ապաշխարության մասին

Երբ Հիսուսն ինձ ու ձեզ խնդրում է «ապաշխարել», Նա հրավիրում է մեզ փոխել մեր միտքը, մեր գիտելիքը, մեր հոգին, նույնիսկ այն, թե ինչպես ենք շնչում։ Նա խնդրում է մեզ փոխել այն, թե ինչպես ենք մենք սիրում, մտածում, ծառայում, անցկացնում մեր ժամանակը, վերաբերվում մեր կանանց, սովորեցնում մեր երեխաներին և նույնիսկ հոգ տանում մեր մարմինների մասին: Ոչինչ ավելի ազատագրական, ավելի ազնվացնող կամ ավելի կարևոր չէ մեր անհատական առաջընթացի համար, քան կանոնավոր, ամենօրյա կենտրոնացումն ապաշխարության վրա: Ապաշխարությունը մեկ իրադարձություն չէ, այն գործընթաց է։ Այն բանալին է երջանկության և խաղաղ մտքի։ Զուգորդվելով հավատքի հետ, ապաշխարությունը հնարավորություն է տալիս օգտվել Հիսուս Քրիստոսի քավության զորությունից։

«Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Գերագույն համաժողով, ապրիլ 2019 թ․

 

«Հիսուս Քրիստոսի ավետարանը կոչ է անում մեզ փոխվել: «Ապաշխարեք» բառը ամենահաճախ հանդիպող ուղերձն է, և ապաշխարել նշանակում է՝ վերջ տալ մեր բոլոր սովորություններին՝ անձնական, ընտանեկան, էթնիկ և ազգային, որոնք հակառակ են Աստծո պատվիրաններին: Ավետարանի նպատակն է փոխակերպել սովորական արարածներին, դարձնելով նրանց սելեստիալ քաղաքացիներ, իսկ դա պահանջում է փոփոխություն։ ․․․

Հիսուսը պատվիրել է մեզ սիրել միմյանց, և մենք այդ սերը ցույց ենք տալիս միմյանց ծառայելու եղանակով: Մեզ նաև պատվիրված է սիրել Աստծուն, և մենք այդ սերը ցույց ենք տալիս անընդհատ ապաշխարելով և Նրա պատվիրանները պահելով (տես Հովհաննես 14․15)։ Եվ ապաշխարությունն ավելին է, քան մեր մեղքերի թողությունը: Իր ամենալայն իմաստով այն պահանջում է փոփոխություն, հրաժարում մեր բոլոր ավանդույթներից, որոնք հակասում են Աստծո պատվիրաններին: Երբ մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանի մշակույթի լիարժեք մասնակիցներ, մենք դառնում ենք «սուրբերի հետ քաղաքացիներ և Աստուծո ընտանիքներ» (Եփեսացիս 2․19)։

«Ապաշխարություն և փոփոխություն», Գերագույն համաժողով, հոկտեմբեր 2003 թ.

Ավելի մեծ սրբությունը չի տրվի պարզապես խնդրելով։ Այն կգա անելով այն, ինչ անհրաժեշտ է, որպեսզի Աստված փոխի մեզ:

«Սրբությունը և երջանկության ծրագիրը», Գերագույն համաժողով, հոկտեմբեր 2019 թ․

 

Ապաշխարելու մեր պատրաստակամությունը ցույց է տալիս, որ երախտապարտ ենք մեր Աստծո պարգևի և Փրկիչի սիրո ու մեզ համար կատարած զոհաբերության համար: Պատվիրանները և քահանայության ուխտերը՝ հավատքի, հնազանդության, Աստծո և Հիսուս Քրիստոսի հանդեպ սիրո ստուգարք են, սակայն ավելի կարևոր է, որ դրանք հնարավորություն են տալիս զգալ Աստծո սերը և ստանալ ուրախության լիությունը այս կյանքում և գալիք կյանքում:…

Հիշեք՝ երկինքները կլցվեն ոչ թե նրանցով, ովքեր երբեք սխալներ չեն գործել, այլ նրանցով, ովքեր հասկացել են, որ շեղվել են ուղուց և ուղղել իրենց ընթացքը, որպեսզի վերադառնան ավետարանի ճշմարտության լույսի մեջ:

Որքան շատ գնահատենք և կիրառենք մարգարեների խոսքերը, այնքան ավելի լավ կհասկանանք, թե երբ ենք ուղուց շեղվել, անգամ, եթե շեղվել ենք ընդամենը մի քանի աստիճանով։

«Մի քանի աստիճանի տարբերությունը», Գերագույն համաժողով, ապրիլ 2008

Ապաշխարելու հրավերը հազվադեպ է պատժի ձայն լինում, այն ավելի շուտ սիրալիր կոչ է՝ շրջվելու և «նորից դառնալու» դեպի Աստված: Սիրող Հոր և Նրա Միածին Որդու հորդորն է՝ լինել ավելին, քան մենք կանք, հասնել ավելի բարձր կենսակերպի, փոխվել և զգալ պատվիրանները պահելու երջանկությունը: Լինելով Քրիստոսի աշակերտներ՝ մենք ուրախանում ենք ապաշխարելու օրհնությամբ և ներված լինելու ուրախությամբ: Դրանք դառնում են մեր մի մասը՝ ձևավորելով մեր մտածողությունն ու զգացողությունը: ․․․

Շատերի համար ապաշխարությունը հանգիստ ընթացք է և խիստ անձնական. նրանք ամեն օր փնտրում են Տիրոջ օգնությունը՝ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար:

Շատերի համար ապաշխարությունն ավելի շուտ ճամփորդություն է, քան մեկանգամյա իրադարձություն: Այն հեշտ գործընթաց չէ: Փոխվելը դժվար է: Այն պահանջում է վազել քամուն ընդառաջ և լողալ գետի հոսանքն ի վեր։ Հիսուսն ասել է․ «Եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանա և ամեն օր իր խաչն առնե և իմ ետևից գա»: Ապաշխարությունը պահանջում է հեռանալ որոշ բաներից, ինչպիսիք են՝ անազնվությունը, հպարտությունը, զայրույթը և անմաքուր մտքերը և շրջվել դեպի այլ բաներ, ինչպիսիք են՝ բարությունը, անշահախնդրությունը, համբերությունը և հոգևորությունը: Այն «վերա-դառնալն է» դեպի Աստված: ․․․

Ապաշխարությունը ոչ միայն փոխում է մեզ, այլ նաև օրհնում է մեր ընտանիքներին և նրանց, ում սիրում ենք: Մեր արդար ապաշխարությամբ, Տիրոջ ժամանակացույցով, Փրկիչի մեկնած բազուկները ոչ միայն կգրկեն մեզ, այլև կտարածվեն մեր երեխաների կյանքի և սերունդների մեջ: Ապաշխարությունը միշտ նշանակում է, որ առջևում ավելի մեծ երջանկություն է սպասվում:

«Ապաշխարեք… որ կարողանամ ձեզ բժշկել», Գերագույն համաժողով, հոկտեմբեր 2009 թ.

Ապաշխարության մի մասն է կազմում՝ փոխել մեր վարքը և վերադառնալ «ճիշտ ճանապարհին», բայց միայն մի մասը: Իսկական ապաշխարությունը նաև ներառում է՝ շրջել մեր սիրտը և կամքը դեպի Աստված և հրաժարվել մեղքից: Ինչպես բացատրվում է Եզեկիելի գրքում, ապաշխարելը «մեղքից ետ դառնալն է ․․․ իրավունք և արդարություն գործելը ․․․գրավը ետ դարձնելը ․․․ [և] կյանքի կանոններով գնալը, առանց անօրինություն գործելու»։ ․․․

Իսկական ապաշխարությունը պետք է ներառի հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս, հավատք, որ Նա կարող է փոխել մեզ, հավատք, որ Նա կարող է ներել մեզ, և հավատք, որ Նա կօգնի մեզ խուսափել նոր սխալներից: Այդպիսի հավատքը Նրա Քավությունն արդյունավետ է դարձնում մեր կյանքում: Երբ մենք «արդյունքում ըմբռնում ենք» և «հետ ենք դառնում» Փրկիչի օգնությամբ, մենք զգում ենք հույս՝ Նրա խոստումների հանդեպ և զգում ենք ներման ուրախությունը: Առանց Քավիչի, անկապտելի հույսը և ուրախությունը գոլորշանում է և ապաշխարությունը դառնում է պարզապես վարքի ողորմելի փոփոխություն: Իսկ Նրա հանդեպ հավատք գործադրելով՝ մենք դարձի ենք գալիս դեպի մեղքը ներելու Նրա ունակությանը և պատրաստակամությանը:…

Արդարացումներ գտնելու փոխարեն, եկեք ընտրենք ապաշխարությունը: Ապաշխարության միջոցով մենք կարող ենք ուշքի գալ, ինչպես անառակ որդու առակում և մտածել մեր գործողությունների հավերժական նշանակության մասին: Երբ մենք հասկանանք, թե ինչպես կարող են մեր մեղքերն ազդել մեր հավերժական երջանկության վրա, մենք ոչ միայն կդառնանք իսկապես զղջացող, այլև կձգտենք ավելի լավը դառնալ:…

Այն փաստը, որ մենք կարող ենք ապաշխարել՝ ավետարանի բարի լուրն է: Հանցանքը կարող է «սրբվել»: Մենք կարող ենք լցվել ուրախությամբ, ստանալ մեր մեղքերի թողությունը և ունենալ «խղճի խաղաղություն»: Մենք կարող ենք ազատվել հուսահատության և մեղքի գերության զգացումներից: Մենք կարող ենք լցվել Աստծո սքանչելի լույսով և «այլևս ցավ չզգալ»: Ապաշխարությունը ոչ միայն հնարավոր է, այլ նաև ուրախալի` մեր Փրկիչի շնորհիվ:

«Ապաշխարություն՝  ուրախալի ընտրություն», Գերագույն համաժողով, հոկտեմբեր 2016 թ.