Skip main navigation

Գտեք ձեր մոտակա Եկեղեցին

Խնդրում ենք մուտքագրել պահանջվող տեղեկությունը

Ինչպիսի՞ն են Եկեղեցու ծառայությունները

Ամեն կիրակի մենք հավաքվում ենք միասին և երգում ենք օրհներգեր, լսում քարոզներ, և ուսուցանում միմյանց Փրկիչի մասին: Այն հոգևոր լիցք է հաղորդում մեզ և տրամադրում է հրաշալի ուղի, որով Հիսուսն առաջնային և կենտրոնական դեր է խաղում մեր կյանքում: Մենք ողջունում ենք բոլոր այցելուներին՝ մասնակցելու մեր քրիստոնեական ծառայություններին և երկրպագելու մեզ հետ:

Եկեղեցու ծառայության ժամանակացույցը տարբերվում է համայնքից համայնք: Սակայն դուք կարող եք միշտ հաճախել մեկ գլխավոր ժողովի, որը բոլորի համար է, և որին հետևում են առանձին դասերը՝ տարիքային և ընդհանուր հետաքրքրությունների առանձին խմբերով:

Պարզապես փորձեք լավ տեսք ունենալ: Ձեզ սիրով կընդունեն ցանկացած ճաշակով հագուստով, որով դուք ձեզ հարմարավետ եք զգում: Պարզապես իմացեք, որ տղամարդիկ կրում են կոստյումներ, կոճակով վերնաշապիկներ և փողկապներ, կանայք հիմնականում կրում են զգեստներ կամ կիսաշրջազգեստներ, իսկ երեխաները սովորաբար գեղեցիկ են հագնվում:

Հուսով ենք՝ ոչ: Մեր անդամներից շատերը ամեն շաբաթ մենակ են գալիս եկեղեցի: Սակայն, եթե դուք կկամենաք, որ ինչ-որ մեկը ձեզ հետ եկեղեցի գա առաջին անգամ, կապվեք ձեր մոտակա համայնքի հետ: Նրանք կգտնեն որևէ ընկերոջ, ով կնստի ձեր կողքին: Առաջին անգամը կարող է դժվար լինել ցանկացած իրավիճակում, սակայն դուք շատ արագ կծանոթանաք մյուս անդամների հետ և ձեզ կզգաք ինչպես տանը:

Ոչ: Այցելուներից չի պահանջվում մասնակցել: Երբ հաղորդության ջուրն ու հացը բաժանվում է հավաքվածներին, դուք կարող եք պարզապես փոխանցել սկուտեղը հաջորդ մարդուն: Դրանից բացի՝ դուք կարող եք հարմարավետ նստել և պարզապես վայելել ծառայությունը: Կիրակնօրյա դպրոցի դասին ուսուցիչը հաճախ խնդրում է, որ կամավորները կարդան: Պարզապես ձեռք մի բարձրացրեք, եթե գերադասում եք չմասնակցել:

Սա հավանաբար կախված է ձեր այցելած համայնքի մեծությունից: Որոշ համայնքներ այնքան մեծ են, որ անդամները, գուցե, չհասկանան, որ դուք այցելու եք: Ուրիշ համայնքներ այնքան փոքր են, որ բոլոր անդամները ճանաչում են միմյանց և կճանաչեն ու կողջունեն նորեկին: Երկու դեպքում էլ մի հապաղեք. ներկայացեք և հարցեր տվեք: Բոլորn ուրախ կլինեն տեսնել ձեզ այնտեղ:

Ոչ: Մենք նվիրատվություններ չենք պահանջում և ափսե չենք փոխանցում: