Հրավիրեք քարոզիչներին այցելեն ձեզ

Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի պատասխանենք ձեր հոգևոր հարցերին և օգնենք ձեզ ավելի մոտենալ Քրիստոսին:

Ինչպե՞ս կարող են քարոզիչները օգնել ինձ

Չնայած ձեր հարաբերությունն Աստծո հետ կարող է խիստ անձնական լինել, մենք բոլորս երբեմն մի փոքր օգնության կարիք ենք ունենում, որպեսզի հասկանանք, թե Աստված ինչ է ասում մեզ: Կարևոր չէ, թե դուք ձեր հոգևոր արահետի որ մասում եք գտնվում. միսիոներները կարող են ուսուցանել ավետարանական սկզբունքներ և գաղափարներ, որոնք կարող են օգնել ձեզ ձեր ճանապարհին: Մտածեք նրանց մասին՝ որպես հոգևոր մարզիչների, ովքեր.

  • Կօգնեն ձեզ մոտ զգալ Աստծուն
  • Ցույց կտան՝ ինչպես աղոթել և պատասխաններ ստանալ Նրանից
  • Կօգնեն ձեզ պատասխաններ գտնել ձեր հոգևոր հարցերին
  • Կուսուցանեն ձեզ Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին
  • Կօգնեն ձեզ հասկանալ սուրբ գրությունները
  • Կաջակցեն ձեզ ձեր անձնական դժվարությունների ժամանակ
  • Կքաջալերեն ձեր առաջընթացը դեպի հավատք, ապաշխարություն և մկրտություն
  • Կծանոթացնեն ձեզ համախոհ հավատացյալների համայնքի հետ, ովքեր կարող են շարունակել աջակցել ձեզ ձեր հոգևոր ուղևորության ժամանակ:

Ի՞նչ պետք է ակնկալել միսիոներների այցելությունից

Միսիոներները կխնդրեն այցելությունը սկսել աղոթքով: Եթե դուք կողմ եք դրան, նրանք կարող են խնդրել ձեզ աղոթել: Երկու դեպքում էլ նպատակն է հրավիրել Սուրբ Հոգուն, որ մասնակցի զրույցին:

Նրանք, հավանաբար, մի քանի րոպե կհատկացնեն, որպեսզի ծանոթանան ձեր և ձեր հետաքրքրությունների հետ: Միսիոներները մի ամբողջ ծրագիր ունեն, որը կարող են ուսուցանել ձեզ, բայց նրանք փորձում են անձնավորել իրենց ուղերձը՝ համապատասխանեցնելով ձեզ և ձեր կյանքի իրավիճակին: Նրանք ձեզ հետ կկարդան Աստվածաշնչից և Մորմոնի Գրքից և կհրավիրեն ձեզ աղոթել ու հարցնել՝ արդյոք ճշմարիտ է այն, ինչ իրենք ուսուցանում են:

Եթե ցանկանաք, միսիոներները հանդիպում կնշանակեն մեկ այլ այցելության համար: Ձեր հաջորդ հանդիպման ժամանակ նրանք ավելի շատ բան կուսուցանեն ձեզ Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված Եկեղեցու մասին, և կպատասխանեն ձեր բոլոր հարցերին: Նրանց ծրագիրն ուղերձներ է ընդգրկում նաև Աստծո երջանկության ծրագրի, մեզ համար կատարած Հիսուսի զոհաբերության, հավատքի, ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգու և Աստծո պատվիրանները պահելու մասին: Նրանք կշարունակեն հրավիրել ձեզ աղոթել, կարդալ Մորմոնի Գիրքը, հաճախել Եկեղեցի, և նույնիսկ՝ մկրտվել: Եվ հիշեք, որ միսիոներները համբերատար կլինեն ձեզ հետ, կհարգեն ձեր ժամանակն ու ցանկությունը՝ արդյոք կամենում եք կրկին հանդիպել նրանց, թե՝ ոչ:

Հաճախակի տրվող հարցեր

Մարդիկ շատ հարցեր ունեն «մորմոնների» մասին, կամ ավելի հարգալից՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների մասին: