Տոնեք Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը մեզ հետ՝ այս Սուրբ Ծննդյան տոնաշրջանում
Սուրբ Ծնունդին մենք նշում ենք Հիսուս Քրիստոսի ծնունդը և այն ամենը, ինչ Նա նշանակում է մեզ համար՝ որպես մեր Փրկիչ։ Նա մեր իսկական ուրախության աղբյուրն է երկրի վրա և մեր Քավիչը, ով հնարավորություն է տալիս մեզ ապրել Աստծո և մեր սիրելիների հետ հավերժության մեջ։ Միացեք մեզ՝ ավելի իմաստալից Սուրբ Ծննդյան տոնաշրջան ձևավորելու գործում՝ միասին պատվելով Հիսուս Քրիստոսի ծնունդը և հետևելով Նրա սիրո և բարության օրինակին։
Գաղափարներ Սուրբ Ծնունդը նշելու համար
Սուրբ Ծնունդի նշանակությունը մեզ համար
Սուրբ Ծնունդը ոչ միայն ավանդույթ է կամ տոն, այլև աստվածային ուրախության զեղում, որը բխում է Հիսուս Քրիստոսի ծնունդի փառաբանումից։ Սա սուրբ ժամանակ է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների համար՝ հիշելու, որ մեր Երկնային Հայրը այնքան է սիրում Իր զավակներին, որ ուղարկեց Իր Որդուն՝ մեզ ցույց տալու հավերժական երջանկության ուղին։