Ի՞նչ է Մորմոնի Գիրքը

Մորմոնի Գրքի խոսքերը կարող են օգնել մեզ հասկանալ մեր նպատակը կյանքում, պատասխանել կարևոր հարցերին և ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:

...
Մորմոնի Գիրքը 60 վայրկյանում: Պատրա՞ստ եք: Գնացինք:
1:08

Մորմոնի Գիրքը պարունակում է Հիսուսի հետևորդների սուրբ գրությունները: Ճիշտ այնպես, ինչպես Աստված խոսեց Մովսեսի և Նոյի հետ Աստվածաշնչում, նա խոսեց նաև Ամերիկա մայրցամաքի ժողովրդի հետ: Այդ մարդիկ, ում կոչում են մարգարեներ, գրի առան Աստծո խոսքերը: Նրանց ձեռագրերը, ի վերջո, հավաքվեցին մեկ գրքում՝ Մորմոն անունով մարգարեի կողմից:

Աստծո ժողովուրդը միշտ էլ ուսուցանվել է ապրող մարգարեների կողմից: Ինչպես մենք այսօր, այն ժամանակների կանայք ու տղամարդիկ նույնպես պայքարում էին գայթակղությունների դեմ, փնտրում էին իմաստություն և ապրում էին երջանիկ կյանքով, երբ հետևում էին Հիսուս Քրիստոսի ուսմունքներին: Մենք կարող ենք ճանաչել մեզ նրանց պատմություններում՝ ոգեշնչված և ոգեշնչող հոգևոր հիշատակարաններում: Մորմոնի Գիրքը վկայություն է այն մասին, որ Աստված սիրում է Իր բոլոր զավակներին և ներգրավված է նրանց կյանքում: Այն որպես վկայություն է ծառայում Աստվածաշնչյան ճշմարտություններին և Հիսուս Քրիստոսի աստվածությանն ու ուսմունքներին:

Մորմոնի Գիրքը պատասխանում է կարևոր հարցերին

Մորմոնի Գիրքը կարող է օգնել մեզ հասկանալ կարևոր հարցեր, որոնք բոլորս ունենք կյանքի ինչ-որ ժամանակահատվածում.

  • Արդյո՞ք կյանք կա մահից հետո:
  • Ի՞նչ է սպասվում մեզ վարագույրի մյուս կողմում:
  • Ո՞րն է կյանքի նպատակը:
  • Ես ինչպե՞ս կարող եմ երջանկություն և խաղաղություն գտնել այժմ:
  • Արդյո՞ք Աստված ճանաչում է ինձ և լսում է իմ աղոթքները:
  • Ինչպե՞ս կարող եմ խուսափել մեղքից և սովորել ճիշտ ապաշխարել:

Եթե դուք ցանկանում եք, միսիոներները կարող են հանդիպել ձեզ հետ և քննարկել հատվածները, որոնք պատասխանում են այս հարցերին: Նրանք ձեզ կտան նաև Մորմոնի Գրքի անվճար օրինակ:

Մորմոնի Գրքի խոստումը

Աստված խոստանում է մեզ, որ եթե մենք կարդանք Մորմոնի Գիրքն անկեղծ սրտով ու մտքով, Նա մեզանից յուրաքանչյուրին կբացահայտի նրա աստվածությունն ու նրա ճշմարտությունը՝ Սուրբ Հոգուց տրված ոգեշնչման միջոցով: Մոտ 80000 միսիոներներ ուսուցանում են այս գրքի մասին վեց մայրցամաքներում և 107 լեզուներով, և այս մարդիկ ներկայումս փորձության են ենթարկում այդ խոստումը: Միսիոներներն անվճար բաժանում են Մորմոնի Գրքի օրինակները, մինչդեռ միլիոնավոր մարդիկ այն դասում են իրենց ամենաթանկարժեք սեփականության շարքին: Տղամարդիկ ու կանայք ամբողջ աշխարհում և բոլոր հնարավոր մշակույթներում սովորում են, որ Մորմոնի Գիրքը կարող է օգնել մեզ գտնել խաղաղություն և հավատք այս կյանքում և հավերժական փրկություն՝ գալիք կյանքում:

Մորմոնի Գիրքն ինչպե՞ս է հասել մինչև մեր օրերը

1823 թվականին հրեշտակն առաջնորդեց Ջոզեֆ Սմիթին դեպի հնադարյան ձեռագրերը և նա թարգմանեց դրանք Աստծո զորությամբ: Ինչպես հնադարյան մարգարեները, ովքեր եկել էին նրանից առաջ, Ջոզեֆ Սմիթը ևս ծառայեց որպես Աստծո սուրհանդակ և վկայեց Հիսուս Քրիստոսի Քավության ու մեր կյանքը դեպի լավը փոխելու Փրկիչի կարողության մասին:

Ինչո՞ւ է Մորմոնի Գիրքը կարևոր

Մորմոնի Գրքում արձանագրված սկզբունքները՝ հավատք առ Հիսուս Քրիստոս, ապաշխարություն, մկրտություն, ուրախություն, փրկություն, փոխել են հնադարյան մարդկանց կյանքը: Մեր օրերում Մորմոնի Գիրքը մեծ ազդեցություն է գործել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա ամբողջ աշխարհում՝ ավելի մոտեցնելով նրանց Հիսուս Քրիստոսին:

...
3 կնոջ փորձառությունը՝ կապված Մորմոնի Գրքի հետ

Երեք կին բացատրում են, թե Մորմոնի Գիրքը և նրա ուսմունքներն ինչպես են օգնել իրենց ավելի մոտ հարաբերություններ զարգացնել Աստծո հետ:

 

...
Ռիչարդ Աուգերը Մորմոնի Գրքի մասին

Ռիչարդի մոտ ախտորոշվեց քաղցկեղ և նա սփոփանք գտավ Մորմոնի Գրքում:

...
Ֆրանկ Մանսուետտոն Մորմոնի Գրքի մասին

«Ես հասկացա, որ Մորմոնի Գրքի բառերն անձամբ ինձ հետ էին խոսում»:

...
Թիմ Գեյթսը Մորմոնի Գրքի մասին

Թիմ Գեյթսը խոսում է այն դերի մասին, որ Մորմոնի Գիրքը խաղացել է իր կյանքում:

Մորմոնի Գիրքն ինչպե՞ս կարող է օգտակար լինել իմ կյանքում

Սուրբ գրություններն ավելին են, քան պարզապես հին խոսքեր ու պատմություններ: Դրանք շատ կարևոր և ժամանակին արված ուղերձներ են այն խնդիրների համար, որոնց մենք բախվում ենք կյանքում: Երբ դուք կարդաք Մորմոնի Գիրքը՝ հաճախ հարցրեք  ինքներդ ձեզ. «Ի՞նչ է այն իրականում ասում», ապա այնտեղ կգտնեք այսօր ձեզ առնչվող շատ կարևոր ուղերձներ: Գիրքը գրված է, որպեսզի ոգեշնչի ընթերցողներին կայացնել որոշումներ, որոնք, ի վերջո, կլավացնեն նրանց կյանքը և նրանց ավելի կմոտեցնեն Աստծուն: Հեղինակները հույս ունեին, որ իրենց խոսքերը կառաջնորդեն մարդկանց դեպի Հիսուս Քրիստոսը և կփոխեն նրանց վարքագիծը, կհեռացնեն տխրությունը, անորոշությունն ու վախը, նպատակ և ուղղորդում կհաղորդեն կյանքի մասին մարդկանց հայացքներին, և մարդկանց վկայություն կտան, որ Աստված դեռ «հրաշքների Աստված է» (Մորմոն 9.10):

Մորմոնի Գրքի նշանակությունն աշխարհում կարող է չափվել բաժանվող օրինակների քանակով, կամ այն մարդկանց ընդհանուր թվի աճով, ովքեր ընտրում են հետևել Հիսուս Քրիստոսին Մորմոնի Գիրքը կարդալուց հետո: Սակայն ամենակարևոր ազդեցությունը խիստ անձնական է: Մորմոնի Գիրքը պատասխանում է հարցերին, տալիս է հույս և մարդկանց մեջ մեկ առ մեկ ամրացնում է հոգևոր ուժը:

Գտեք խաղաղություն՝ կարդալով Մորմոնի Գիրքը

Մարդիկ, ում կյանքը փոխվել է Մորմոնի Գիրքը կարդալուց հետո, գտել են այն, երբ նրանք մեղավորներ էին կամ հավատարիմ էին, երբ հուսալքված էին կամ երջանիկ: Մորմոնի Գրքում իմաստ գտնելու համար մարդիկ կարող են կրթված լինել կամ կրթություն չունենալ, միայնակ լինել կամ շրջապատված լինել ընկերներով և ընտանիքներով, ֆինանսապես հաջողակ կամ տնտեսապես քայքայված լինել: Միակ ընդհանուր բնութագիրն այն է, որ մարդիկ, ում վրա այս գիրքը ներգործություն է ունեցել, ընտրել են այն նրա ճշմարտությունն իմանալու և հասկանալու պարզ ցանկությամբ:

Հաճախակի տրվող հարցեր

Մարդիկ շատ հարցեր ունեն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների մասին:

 

Ահա հազարամյա էպիկական պատմության կարճ ամփոփումը.

Ըստ էության, Մորմոնի Գիրքը պատմություն է մի ընտանիքի մասին: Լեքին մարգարե էր Երուսաղեմում: Աստված երազում նախազգուշացնում է Լեքիին վերցնել իր ընտանիքը և հեռանալ Երուսաղեմից, քանի որ այն պիտի գերության մատնվեր: Նրանք հատում են օվկիանոսը՝ ուղևորվելով դեպի Ամերիկա մայրցամաք: Լամանն ու Լեմուելը՝ ավագ որդիները, չեն հավատում, որ իրենց հայր Լեքին ոգեշնչված էր: Նրանք միշտ դժգոհում են: Նրանց կրտսեր եղբայր Նեփին լի է հավատքով:  Նեփին ընտրված էր Աստծո կողմից, որպեսզի առաջնորդեր ընտանիքը և լիներ նրանց ուսուցիչը:

Մարդիկ, ի վերջո, բաժանվեցին երկու խմբի՝ նեփիացիների և լամանացիների: Այս խմբերը հաճախ են պատերազմում և նրանց հավատքը մշտապես փորձվում է: Մորմոնի գրքի էջերը լի են այս հավատքով՝ հզոր քարոզների, կյանքի դասերի և հոգևոր փորձառությունների տեսքով:

Իր հարությունից հետո Հիսուսը հայտնվեց Ամերիկա մայրցամաքի ժողովրդին: Նա ուսուցանում է նրանց մկրտության և ներումի մասին: Նա բժշկում է հիվանդներին և օրհնում է նրանց երեխաներին: Նա հիմնում է Իր Եկեղեցին: Ի տարբերություն Երուսաղեմի՝ մարդիկ լսում էին Հիսուսին: Հետագայում՝ հարյուրավոր տարիներ նրանք ապրում են խաղաղության մեջ:

Ժամանակի ընթացքում մարդիկ կորցնում են իրենց հավատքը և կրկին սկսվում է պատերազմը՝ բնաջնջելով համարյա ամբողջ բնակչությունը:

Ինչպես Աստվածաշունչը, Մորմոնի Գիրքը նույնպես ունի շատ հեղինակներ: Այն մատյանների և պատմությունների հավաքածու է, որն անցել է մի գրողից մյուսին 1000 տարվա ընթացքում: Առաջին հեղինակը Նեփի մարգարեն է, ով իր ընտանիքի հետ հեռացավ Երուսաղեմից մ. թ. ա. 600 թվականին և նավարկեց դեպի Ամերիկա մայրցամաքը: Նեփին իր գրանցումները փոխանցեց իր կրտսեր եղբորը, ով հետո դրանք տվեց իր որդուն: Յուրաքանչյուր հեղինակ իր գրանցումները տվել է իր վստահելի մարդկանց: Մորմոնն այն մարգարեի անունն է, ով հավաքեց բոլոր ձեռագրերը մեկ գրքում, ուստի այն կոչվեց Մորմոնի Գիրքը:

1823 թվականին Ջոզեֆ Սմիթին առաջնորդեցին դեպի հնադարյան հիշատակարանները, և նա թարգմանեց դրանք Աստծո զորությամբ:

Մորմոնի Գիրքն աջակցում է Աստվածաշնչին և հաճախ հստակեցնում է Հիսուս Քրիստոսի ուսմունքները: Աստվածաշնչում Մարկոսը և Ղուկասը պատմում են նույն պատմությունները Հիսուսի մասին, բայց դուք կարող եք ավելին սովորել, երբ  տեղեկություններ ստանաք երկու տեսակետներից:

Մորմոնի Գիրքն ու Աստվածաշունչը միասին պարունակում են հազարավոր տարիների ներշնչանք, առաջնորդություն և ուսուցում: Ուսումնասիրելով երկու գրքերը՝ դուք կարող եք ավելի լավ հասկանալ, թե ով է Աստված, և ինչ է Նա ցանկանում ձեզ համար: