Հետևել Հիսուս Քրիստոսին

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը: Հիսուսն աշխարհի Փրկիչն է: Երբ մենք հետևում ենք Նրան, ավելի մեծ խաղաղություն և երջանկություն ենք զգում կյանքում:

...
See what’​​​​s possible because of Him Տեսանյութ. Նրա շնորհիվ. Սուրբ ծննդյան տեսանյութ
2:45

Հիսուսն Աստծո Որդին է

Մեր Երկնային Հայրն ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ Նա Իր վրա վերցնի բոլոր նրանց մեղքերը, ովքեր կապրեն երկրի վրա, որպեսզի մենք կարողանանք ներվել: Մեզ համար կատարվող այս զոհաբերությունը հնարավոր դարձավ Հիսուսի աստվածության և Նրա կատարյալ կյանքի շնորհիվ:

Հիսուսը բոլորի ուսուցիչն ու ծառան էր: Բայց Նա շատ ավելին էր, քան ուսուցիչն ու ծառան: Երբ Նա հարցրեց Պողոս Առաքյալին. «Իսկ դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ լինիմ», Պետրոսը պատասխանեց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին»(Մատթեոս 16.15–16):

Հիսուսը մեզ կատարյալ օրինակ ցույց տվեց հետևելու համար

Հիսուսն ապրեց կատարյալ կյանքով, որպեսզի մեզ ցույց տա մեր Երկնային Հոր մոտ վերադառնալու ճանապարհը: Չնայած Հիսուսը երբեք մեղք չգործեց, այնուամենայնիվ, Նա մկրտվեց, որպեսզի հնազանդ լինի Աստծուն և ուսուցանի մեզ, որ մկրտությունը պարտադիր է բոլորի համար:

Պարզեք, թե ինչպես կարող եք մկրտվել
Հանդիպեք միսիոներների հետ

Հիսուսը նաև սիրո կատարյալ օրինակ է: Իր երկրային կյանքի ընթացքում Նա հոգ էր տանում աղքատների մասին և բժշկում էր կույրերին (տես Հովհաննես 9.1–7), Նա ողջունեց փոքր երեխաներին (տես Մատթեոս 19.13–14) և նույնիսկ ներեց նրանց, ովքեր խաչեցին Իրեն (տես Ղուկաս 23.34): Նրա սերն անսահման է և հասանելի է բոլոր նրանց, ովքեր ունեն այդ սիրո կարիքը:

...
Աստվածաշնչյան տեսանյութեր

Հիսուսը ներում է և բժշկում է անդամալույծին:

...
Աստվածաշնչյան տեսանյութեր

Մի կին հավատում է, որ կբժշկվի՝ դիպչելով Հիսուսի հանդերձին:

...
Աստվածաշնչյան տեսանյութեր

Հիսուսը ներում է շնության մեջ մեղադրվող կնոջը:

...
Աստվածաշնչյան տեսանյութեր

Հիսուսը կենդանացնում է Հայրոսի մահացած դստերը:

Հիսուսն ուսուցանեց մեզ, թե ինչպես ապրել և ինչպես վերաբերվել ուրիշներին

Ընդամենը 12 տարեկան հասակում Հիսուսին գտան տաճարում՝ վարդապետներին ուսուցանելիս (Ղուկաս 2.42–52): Վարդապետները զարմացել էին, թե որքան շատ բան գիտի Նա: Հիսուսն ամենամեծ ուսուցիչն է, ով երբևէ ապրել է: Նա հաճախ առակներ ու պատմություններ էր օգտագործում կարևոր դասեր ուսուցանելու համար: Այդ առակները սովորական մարդկանց և առօրյա իրավիճակների մասին էին, ուստի հեշտ էին հասկացվում: Նրա պատմությունները դեռևս հուզում են մեր սրտերը և ոգևորում են մեզ՝ հետևելու Նրան և ծառայելու ուրիշներին այսօր:

Հիսուսի ուսմունքները

Այգու մշակները

Հիսուսն ասաց, որ բոլոր հավատարիմ մարդիկ հավասար վարձք կստանան երկնքում, անկախ այն բանից, թե որքան ժամանակ է յուրաքանչյուրը հավատարիմ եղել (տես Մատթեոս 20.1–16):

Չար ծառան

Հիսուսը մեզ կարևոր դաս է ուսուցանել ներման մասին՝ հարցնելով. «Պէտք չէ՞ր որ դու էլ քո ծառայակցին ողորմէիր՝ ինչպէս որ ես էլ քեզ ողորմեցի» (տես Մատթեոս 18.23–35):

Բարի սամարացին

Հիսուսն ասաց, որ մենք պետք է սիրենք մեր մերձավորին, և բարի սամարացու առակն ուսուցանում է մեզ, որ ցանկացած մեկը կարող է լինել մեր մերձավորը, ներառյալ օտարներն ու թշնամիները (տես Ղուկաս 10.25–37):

Անառակ որդին

Յուրաքանչյուր մարդ, ով դիմում է Քրիստոսին, կստանա Նրա սիրառատ ընդունելությունը, անկախ նրանից, թե ինչ է արել (տես Ղուկաս 15.11–32):

Վերսկսեք
Մոլորված ոչխարը

Երբ մենք մոլորված ենք կամ մենակ և դիմում ենք Հիսուսին, Նա ոչ միայն գրկաբաց կընդունի մեզ, այլև կուրախանա այն հովիվի նման, ով ասում է. «Ուրախացէք ինձ հետ. Որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ» (տես Ղուկաս 15.1–6):

Մորմոնի Գիրքը նույնպես պարունակում է Փրկիչի հզոր ուսմունքները: Նա ուսուցանեց մարդկանց՝ ինչպես աղոթել, ինչպես խոնարհ լինել և ինչպես վերաբերվել իրենց ընտանիքներին:

Կարդացեք Հիսուսի ուսմունքները Մորմոնի Գրքում
Պատվիրեք անվճար օրինակ

Հիսուսը տառապեց և մահացավ մեզ համար

Երկիր գալու Հիսուսի առաքելության նպատակը՝ մեզ մեր իսկ մեղքերից փրկելն էր: Նա պատրաստ էր տառապել և զոհաբերել Իրեն՝ վճարելով մեր սխալների գինը, որպեսզի մենք կարողանանք ապաշխարել և ներվել:

Գեթսեմանի պարտեզում Հիսուսը զգաց յուրաքանչյուր մեղքի ու ցավի ծանրությունը, որ հայտնի է մարդկությանը: Արյունահոսելով Իր մարմնի յուրաքանչյուր ծակոտիից՝ Նա տառապեց այն բոլոր մարդկանց համար, ովքեր երբևէ ապրել էին (տես Ղուկաս 22.44): Նրան բռնեցին, Նրա վրա թքեցին, մտրակեցին և խաչի հանեցին: Թեպետ Հիսուսը սպանվեց Իր սեփական ժողովրդի կողմից, սակայն Նա աղաղակեց, որ Աստված ողորմա նրանց (տես Ղուկաս 23.34):

Մեր կյանքի հունով ընթանալիս մենք սխալներ ենք գործում և կատարում ենք քայլեր, որոնց համար հետո զղջում ենք: Բայց քանի դեռ փորձում ենք ավելի լավը դառնալ և ներման համար աղոթում ենք մեր Երկնային Հորը, մենք կարող ենք կրկին մաքրվել: Մենք բոլորս պարտական ենք մեր Փրկիչ ու Քավիչ Հիսուս Քրիստոսի մեծ սիրուն:

Հիսուսը հարություն առավ, որպեսզի մենք կարողանանք վերստին ապրել

Իր մահից երեք օր անց Հիսուսը բարձրացավ Իր գերեզմանից և հայտնվեց Իր շատ ընկերներին ու հետևորդներին: Նա առաջինն էր, որ հարություն առավ, ինչը նշանակում է, որ մահից հետո Նրա Հոգին վերամիավորվեց Նրա կատարյալ ֆիզիկական մարմնի հետ: Քանի որ Հիսուսը հաղթեց մահին, մենք բոլոր նույնպես մի օր հարություն կառնենք:

Եկեք մեզ հետ երկրպագելու Փրկիչին
Գտեք ձեր մոտակա Եկեղեցին

Հաճախակի տրվող հարցեր

Մարդիկ  հարցեր ունեն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների մասին:

Այո՛: Հիսուսը մեր հավատքի հիմքն է: Իրականում, մենք նախընտրում ենք անվանել մեր Եկեղեցին իր լրիվ անունով՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի:

Մորմոնի Գիրքն ասում է. «Եվ մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար» (2 Նեփի 25․26):

Հարությունը հոգու և մարմնի վերամիավորումն է մահից հետո՝ այլևս երբեք չբաժանվելու պայմանով: Հիսուսը հարություն առավ Իր խաչելությունից երեք օր անց: Նա դեռ ապրում է այսօր, և մենք նույնպես հարություն կառնենք և կրկին կապրենք Աստծո հետ:

Ոչ ոք չգիտի, թե դա երբ է լինելու: Բայց մենք գիտենք, որ Նա կրկին կգա: Հրեշտակները հայտարարեցին Հիսուսի առաքյալներին. «Այս Յիսուսը, որ ձեզանից վերացաւ երկինքը, այսպէս կ’գայ ինչպէս նորան տեսաք երկինքը գնալիս» (Գործք 1.11): Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը խոսում են նշանների մասին, որոնք կնախորդեն Երկրորդ Գալուստին, ինչպես օրինակ՝ պատերազմներ, սով և Հիսուս Քրիստոսի ավետարանի քարոզը բոլոր ազգերին:

Աստվածաշնչում Հիսուսը հիշատակվում է մոտ 200 անուններով, տիտղոսներով և նկարագրություններով: Այս տիտղոսներից շատերը հրաշալիորեն արտահայտում են Նրա վեհությունն ու առաքելությունը:

  • Քրիստոս
  • Փրկիչ
  • Քավիչ
  • Աստծո Որդի
  • Եհովա
  • Աստծո գառ
  • Կյանքի հաց
  • Խորհրդատու
  • Էմանուել
  • Աշխարհի Լույսը
  • Տեր
  • Ուսուցիչ
  • Միջնորդ
  • Կենդանի ջուր
  • Խաղաղության Իշխան
  • Բարեխոս
  • Մեսիա
  • Իսրայելի Սուրբը
  • Միածին
  • Բարի Հովիվ