Skip main navigation
The Resurrected Jesus Christ appears to Mary Magdalene on Easter Sunday
Այս Զատիկին գտեք ավելի շատ խաղաղություն և ուրախություն Հիսուս Քրիստոսի միջոցով
Այսօրվանից սկսած տոնեք Նրա կյանքը, ուսմունքները և ձեզ համար կատարած Նրա զոհաբերությունը:

#Այսօրվանից

Մենք կարող ենք վերսկսել, վերագործարկել և վերանայել մեր կյանքը։

...
Մարդը մտածում է
Իմացեք, թե ձեր կյանքում ինչպիսի փոփոխություններ կատարել, որոնք ձեզ կմոտեցնեն Հիսուս Քրիստոսին՝ այսօրվանից սկսած:

Զատիկի օրվա խաղաղությունն ու հույսը

Ռասսել Մ. Նելսոնը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահն ու Հիսուս Քրիստոսի նվիրված հետևորդն է: Դիտեք Ավագ Շաբաթվա օրերին Հիսուս Քրիստոսին մոտենալու նրա հրավերը:

A family watching the Easter General Conference worship service
Միացեք մեզ Զատիկի օրվա Գերագույն համաժողովի երկրպագության ծառայությանը
Շաբաթ օրը` ապրիլի 4-ին, առավոտյան ժամը 10։00-ին (ԼՑԺ)։

Ունե՞ք հարցեր Գերագույն համաժողովի վերաբերյալ:

Միսիոներները դաս են ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին
Եթե ցանկանում եք ավելին իմանալ այն մասին, թե ինչ է Գերագույն համաժողովը և ինչպես այն կարող է օգնել մեզ զգալ Աստծո սերը և խաղաղություն բերել մեր կյանք, հանդիպեք մեզ հետ առցանց կամ անձամբ:

Բացահայտեք Զատիկի շաբաթվա յուրաքանչյուր օրը

Ծաղկազարդի կիրակի

Ծաղկազարդի կիրակի Հիսուս Քրիստոսը կատարում է իր Հանդիսավոր մուտքը Երուսաղեմ, երբ նրա հետևորդները արմավենու տերևներ են թափահարում և թիկնոցներ փռում Նրա ճանապարհին: Նրա կատարած յուրաքանչյուր քայլ տոնում են, քանի որ Նա պատրաստվում է ավարտին հասցնել մի ճանապարհորդություն, որն ի կատար է ածում հազարամյակների մի մարգարեություն և խաղաղություն և փրկություն է բերում բոլորին՝ Իրեն հետևելու հավատով: Այս Ավագ շաբաթվա ընթացքում մենք կարող ենք կատարել առաջին քայլերը՝ մեր կյանքում դրական փոփոխություն կատարելու համար՝ իմանալով, որ Հիսուսը ճանապարհ պատրաստեց մեզ համար:

Տաճարը

Երուսաղեմ մտնելուց հետո Հիսուսի առաջին այցելություններից մեկը տաճարն է: Ենթադրվում է, որ նրա Հոր տունը պետք է լինի լույսի և խաղաղության սրբազան մի վայր, բայց Հիսուսը տեսնում է, որ այդ լույսը խամրել են մի խումբ վաճառականներ, ովքեր ներսում խանութներ են բացել՝ իրենց ապրանքները վաճառելու համար: Հիսուսը հեռացնում է նրանց և տեսարանը անմիջապես բարելավվում է: Նա կարող է նույնը անել մեզ համար: Երբ հավատում ենք Հիսուս Քրիստոսին, մենք կարող ենք մեր հայացքը վեր հառնել այս աշխարհիկ իրերից և կենտրոնանալ սուրբ բաների վրա:

Քրիստոսն ուսուցանում է

Երուսաղեմում Հիսուս Քրիստոսը շրջապատված է ինչպես հետևորդներով, այնպես էլ քննադատներով: Լինելով Մեծ Ուսուցիչը, Նա հնարավորությունը բաց չի թողնում։ Այստեղ, Իր կյանքի վերջին շաբաթվա ընթացքում, Նա հավաքված խմբերի հետ կիսվում է իր ամենամնայուն ուսմունքներից մի քանիսով: Նա թույլ է տալիս նրանց (և մեզ) իմանալ, որ Աստծուն ծառայելու ամենալավ եղանակը մեր ընկերակից տղամարդկանց և կանանց սիրելն է: Երբ մեծացնենք սիրելու և մեր կյանքում հարաբերությունների վրա աշխատելու մեր կարողությունը, մենք կկարողանանք զարգանալ և դառնալ այն  մարդը, որն ըստ Հիսուսի կարող ենք դառնալ:

Ներում

Իր կյանքի վերջին շաբաթվա ընթացքում ուսուցանելով Իր հետևորդներին, Հիսուս Քրիստոսը շեշտը դնում է ներման սկզբունքի վրա: Նրա խոսքերն առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ հենց Նրա զոհաբերությունն է հնարավոր դարձնում ներումը: Նրա միջոցով մենք կարող ենք ապաշխարել և մեղքի բեռը թոթափել մեր սրտերից: Բայց այդ օրհնության զորությունն իսկապես զգալու համար մենք պետք է հետևենք Նրա օրինակին և աշխատենք ներել այն մարդկանց, ովքեր մեր հանդեպ անարդար են վարվել:

Վերջին ընթրիքը

Երեկոյան Հիսուս Քրիստոսը հավաքում է Իր առաքյալներին, որպեսզի ընթրի նրանց հետ և նրանց փոխանցի Իր սերը: Վերջին ընթրիքը խաղաղ, գեղեցիկ պահ է, որը տեղի է ունենում՝ ավելի ուշ այդ գիշեր Հիսուսի Գեթսեմանի պարտեզ մտնելուց առաջ: Նա գիտի, որ շուտով կզոհաբերի Իր կյանքը, և Իր աշակերտները կմնան առանց Իրեն: Նա ներկայացնում է հաղորդության արարողությունը, որպեսզի նրանք միշտ հիշեն Իր զոհաբերությունը, և սովորեցնում է նրանց աղոթքի զորության մասին: Նա խրախուսում է, որ առաքյալներն իրենց Երկնային Հորից խնդրեն անհրաժեշտ բաներն իրենց համար, որ նրանք իմանան, որ Աստված լսում և պատասխանում է Իր զավակների աղոթքներին:

Ավագ ուրբաթ

Գեթսեմանի պարտեզում բոլոր մարդկանց մեղքերի համար տառապելուց հետո Հիսուսին մատնում են տեղի իշխանությունների ձեռքը: Մի շարք կողմնակալ դատավարություններից հետո նա դատապարտվում է մահվան՝ խաչելությամբ։ Նրա տառապանքը մեզ համար շարունակվում է խաչի վրա, և Նա շրջապատված է մարդկանցով, ովքեր դաժանորեն ծաղրում են Նրան: Այդուհանդերձ, Հիսուսը համարձակորեն դիմանում է՝ երբեք թույլ չտալով, որ վախը Նրան հետ պահի Աստծո բոլոր զավակներին փրկագնելու Իր առաքելությունը կատարելուց: Իր արարքի շնորհիվ մենք կարող ենք նաև վախը թողնել ետևում` օգտագործելով Նրա զոհաբերության ուժը, որպեսզի դառնանք այն անձնավորությունը, որը մեր ներուժի լավագույն տարբերակն է։

Գերեզմանը

Դժվար է պատկերացնել այն տառապանքը, որը Հիսուս Քրիստոսի հետևորդները պետք է զգային նրա մահից հետո: Նրանք սիրով նախապատրաստեցին և Նրա մարմինը դրեցին պարտեզի գերեզմանում: Այժմ նրանք պետք է դիմակայեն մի աշխարհի, որտեղ իրենց հետ չի լինի իրենց սիրելի ընկերն ու Վարդապետը: Բայց Նա ուսուցանեց նրանց, թե ցանկացած պարագայում Իր հանդեպ սերն ինչպես ցույց տալ, այդ թվում նաև այս. «Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք»: Եթե ուզում ենք իսկապես մոտ զգալ Փրկիչին, մենք պետք է քայլ անենք և կատարենք այն, ինչ Նա խնդրել է մեզ անել:

Զատիկի կիրակի

Վաղ առավոտյան Մարիամ Մագդաղենացին, Հիսուսի ընկերը և հետևորդը, գալիս է գերեզման՝ Նրա մարմինը խնամելու համար։ Ի զարմանս իրեն, նա գերեզմանը դատարկ է գտնում։ Բայց նա միայնակ չէ: Մի տղամարդ դիմում է նրան և նա մտածում է, որ դա այգեպանն է։ Բայց հետո Նա տալիս է կնոջ անունը՝ «Մարիամ» (Հովհ. 20․16): Եվ նա տեսնում է: Նա Հիսուսն է: Քրիստոսն ապրում է: Այս Զատիկի կիրակի, երբ Մարիամի նման ժամանակ հատկացնենք և կենտրոնանք Փրկիչի և Նրա Հարությունը տոնելու վրա, կիմանանք, որ Հիսուսը մեզանից յուրաքանչյուրին նույնպես ճանաչում է անունով: Նա մեզ կոչ է անում ավելի նմանվել Իրեն և զգալ իրական խաղաղությունը, որը պարգևում է Նրա ավետարանը:

Վերսկսել
Այս Զատիկին հիշեք, թե ինչ ուսուցանեց Հիսուսը

Հրավիրում ենք ձեզ ավելին իմանալ մեզ հետ 
Զրուցեք միսիոներների հետ