Ի՞նչ է Մորմոնի Գիրքը

Մորմոնի Գրքի խոսքերը կարող են օգնել մեզ հասկանալ մեր նպատակը կյանքում, պատասխանել կարևոր հարցերին և ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:

Մորմոնի Գիրքը 60 վայրկյանում: Պատրա՞ստ եք: Գնացինք:

1:00

Մորմոնի Գիրքը պարունակում է Հիսուսի հետևորդների սուրբ գրությունները: Ճիշտ այնպես, ինչպես Աստված խոսեց Մովսեսի և Նոյի հետ Աստվածաշնչում, նա խոսեց նաև Ամերիկա մայրցամաքի ժողովրդի հետ: Այդ մարդիկ, ում կոչում են մարգարեներ, գրի առան Աստծո խոսքերը: Նրանց ձեռագրերը, ի վերջո, հավաքվեցին մեկ գրքում՝ Մորմոն անունով մարգարեի կողմից:

Աստծո ժողովուրդը միշտ էլ ուսուցանվել է ապրող մարգարեների կողմից: Ինչպես մենք այսօր, այն ժամանակների կանայք ու տղամարդիկ նույնպես պայքարում էին գայթակղությունների դեմ, փնտրում էին իմաստություն և ապրում էին երջանիկ կյանքով, երբ հետևում էին Հիսուս Քրիստոսի ուսմունքներին: Մենք կարող ենք ճանաչել մեզ նրանց պատմություններում՝ ոգեշնչված և ոգեշնչող հոգևոր հիշատակարաններում: Մորմոնի Գիրքը վկայություն է այն մասին, որ Աստված սիրում է Իր բոլոր զավակներին և ներգրավված է նրանց կյանքում: Այն որպես վկայություն է ծառայում Աստվածաշնչյան ճշմարտություններին և Հիսուս Քրիստոսի աստվածությանն ու ուսմունքներին:

Մորմոնի Գիրքը պատասխանում է կարևոր հարցերին

Մորմոնի Գիրքը կարող է օգնել մեզ հասկանալ կարևոր հարցեր, որոնք բոլորս ունենք կյանքի ինչ-որ ժամանակահատվածում.

  • Արդյո՞ք կյանք կա մահից հետո:
  • Ի՞նչ է սպասվում մեզ վարագույրի մյուս կողմում:
  • Ո՞րն է կյանքի նպատակը:
  • Ես ինչպե՞ս կարող եմ երջանկություն և խաղաղություն գտնել այժմ:
  • Արդյո՞ք Աստված ճանաչում է ինձ և լսում է իմ աղոթքները:
  • Ինչպե՞ս կարող եմ խուսափել մեղքից և սովորել ճիշտ ապաշխարել:

Եթե դուք ցանկանում եք, միսիոներները կարող են հանդիպել ձեզ հետ և քննարկել հատվածները, որոնք պատասխանում են այս հարցերին: Նրանք ձեզ կտան նաև Մորմոնի Գրքի անվճար օրինակ:

Մորմոնի Գրքի խոստումը

Աստված խոստանում է մեզ, որ եթե մենք կարդանք Մորմոնի Գիրքն անկեղծ սրտով ու մտքով, Նա մեզանից յուրաքանչյուրին կբացահայտի նրա աստվածությունն ու նրա ճշմարտությունը՝ Սուրբ Հոգուց տրված ոգեշնչման միջոցով: Մոտ 80000 միսիոներներ ուսուցանում են այս գրքի մասին վեց մայրցամաքներում և 107 լեզուներով, և այս մարդիկ ներկայումս փորձության են ենթարկում այդ խոստումը: Միսիոներներն անվճար բաժանում են Մորմոնի Գրքի օրինակները, մինչդեռ միլիոնավոր մարդիկ այն դասում են իրենց ամենաթանկարժեք սեփականության շարքին: Տղամարդիկ ու կանայք ամբողջ աշխարհում և բոլոր հնարավոր մշակույթներում սովորում են, որ Մորմոնի Գիրքը կարող է օգնել մեզ գտնել խաղաղություն և հավատք այս կյանքում և հավերժական փրկություն՝ գալիք կյանքում:

Մորմոնի Գիրքն ինչպե՞ս է հասել մինչև մեր օրերը

1823 թվականին հրեշտակն առաջնորդեց Ջոզեֆ Սմիթին դեպի հնադարյան ձեռագրերը և նա թարգմանեց դրանք Աստծո զորությամբ: Ինչպես հնադարյան մարգարեները, ովքեր եկել էին նրանից առաջ, Ջոզեֆ Սմիթը ևս ծառայեց որպես Աստծո սուրհանդակ և վկայեց Հիսուս Քրիստոսի Քավության ու մեր կյանքը դեպի լավը փոխելու Փրկիչի կարողության մասին:

Ինչո՞ւ է Մորմոնի Գիրքը կարևոր

Մորմոնի Գրքում արձանագրված սկզբունքները՝ հավատք առ Հիսուս Քրիստոս, ապաշխարություն, մկրտություն, ուրախություն, փրկություն, փոխել են հնադարյան մարդկանց կյանքը: Մեր օրերում Մորմոնի Գիրքը մեծ ազդեցություն է գործել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա ամբողջ աշխարհում՝ ավելի մոտեցնելով նրանց Հիսուս Քրիստոսին:

3 կնոջ փորձառությունը՝ կապված Մորմոնի Գրքի հետ

Երեք կին բացատրում են, թե Մորմոնի Գիրքը և նրա ուսմունքներն ինչպես են օգնել իրենց ավելի մոտ հարաբերություններ զարգացնել Աստծո հետ:

 

Ռիչարդ Աուգերը Մորմոնի Գրքի մասին

Ռիչարդի մոտ ախտորոշվեց քաղցկեղ և նա սփոփանք գտավ Մորմոնի Գրքում:

Ֆրանկ Մանսուետտոն Մորմոնի Գրքի մասին

«Ես հասկացա, որ Մորմոնի Գրքի բառերն անձամբ ինձ հետ էին խոսում»:

Թիմ Գեյթսը Մորմոնի Գրքի մասին

Թիմ Գեյթսը խոսում է այն դերի մասին, որ Մորմոնի Գիրքը խաղացել է իր կյանքում:

words and things

Մորմոնի Գիրքն ինչպե՞ս կարող է օգտակար լինել իմ կյանքում

Սուրբ գրություններն ավելին են, քան պարզապես հին խոսքեր ու պատմություններ: Դրանք շատ կարևոր և ժամանակին արված ուղերձներ են այն խնդիրների համար, որոնց մենք բախվում ենք կյանքում: Երբ դուք կարդաք Մորմոնի Գիրքը՝ հաճախ հարցրեք  ինքներդ ձեզ. «Ի՞նչ է այն իրականում ասում», ապա այնտեղ կգտնեք այսօր ձեզ առնչվող շատ կարևոր ուղերձներ: Գիրքը գրված է, որպեսզի ոգեշնչի ընթերցողներին կայացնել որոշումներ, որոնք, ի վերջո, կլավացնեն նրանց կյանքը և նրանց ավելի կմոտեցնեն Աստծուն: Հեղինակները հույս ունեին, որ իրենց խոսքերը կառաջնորդեն մարդկանց դեպի Հիսուս Քրիստոսը և կփոխեն նրանց վարքագիծը, կհեռացնեն տխրությունը, անորոշությունն ու վախը, նպատակ և ուղղորդում կհաղորդեն կյանքի մասին մարդկանց հայացքներին, և մարդկանց վկայություն կտան, որ Աստված դեռ «հրաշքների Աստված է» (Մորմոն 9.10):

Մորմոնի Գրքի նշանակությունն աշխարհում կարող է չափվել բաժանվող օրինակների քանակով, կամ այն մարդկանց ընդհանուր թվի աճով, ովքեր ընտրում են հետևել Հիսուս Քրիստոսին Մորմոնի Գիրքը կարդալուց հետո: Սակայն ամենակարևոր ազդեցությունը խիստ անձնական է: Մորմոնի Գիրքը պատասխանում է հարցերին, տալիս է հույս և մարդկանց մեջ մեկ առ մեկ ամրացնում է հոգևոր ուժը:

Գտեք խաղաղություն՝ կարդալով Մորմոնի Գիրքը
Պատվիրեք անվճար օրինակ

Մարդիկ, ում կյանքը փոխվել է Մորմոնի Գիրքը կարդալուց հետո, գտել են այն, երբ նրանք մեղավորներ էին կամ հավատարիմ էին, երբ հուսալքված էին կամ երջանիկ: Մորմոնի Գրքում իմաստ գտնելու համար մարդիկ կարող են կրթված լինել կամ կրթություն չունենալ, միայնակ լինել կամ շրջապատված լինել ընկերներով և ընտանիքներով, ֆինանսապես հաջողակ կամ տնտեսապես քայքայված լինել: Միակ ընդհանուր բնութագիրն այն է, որ մարդիկ, ում վրա այս գիրքը ներգործություն է ունեցել, ընտրել են այն նրա ճշմարտությունն իմանալու և հասկանալու պարզ ցանկությամբ:

Հաճախակի տրվող հարցեր

Մարդիկ շատ հարցեր ունեն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների մասին: