Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները նման են մյուս բոլոր մարդկանց: Նրանք ունեն վերելքներ ու վայրէջքներ, ինչպես նաև դրանց միջև գտնվող խաղաղ կյանք: Իրականում, դուք կարող եք զարմանալ, թե որքան սովորական մարդիկ ենք մենք: Վերջին Օրերի Սրբերը երջանիկ, խաղաղ մարդկանց համբավ ունեն: Բայց դա չի նշանակում, որ նրանք դժվարություններ չունեն: Կյանքում բոլորն էլ ծանր պայքար են մղում, բայց երբ դուք անում եք հնարավոր ամեն բան՝ Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու համար, ձեռք եք բերում լրացուցիչ ուժ և խաղաղություն՝ այդ դժվարությունները հաղթահարելու համար:
Ինչ վերաբերում է ապրելակերպին, Վերջին Օրերի Սրբերի կյանքում Հիսուսն ունի առաջնային և կենտրոնական դեր: Փրկիչի և Նրա ուսմունքների մասին նրանց համոզմունքները ազդում են իրենց ամենօրյա որոշումների վրա, թե ինչպես խոսել, հագնվել և գործել: Օրինակ՝ կիրակի օրերին նրանք փորձում են խուսափել աշխատելուց, որպեսզի կարողանան հաճախել Եկեղեցի, ծառայել ուրիշներին և ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ: Եկեղեցու հավատարիմ անդամները նաև չեն ծխում, ալկոհոլ չեն օգտագործում, մոլեխաղերով չեն զբաղվում: