Ինչի՞ն ենք մենք հավատում
Որպես քրիստոնյաներ, մենք հավատում ենք, որ պետք է սովորենք հնարավոր ամեն բան Հիսուսի մասին: Մեծագույն երջանկությունը կյանքում գալիս է Փրկիչին հետևելուց: Դուք կզգաք Նրա սերը ձեր հանդեպ, երբ ձգտեք հասկանալ Նրա կյանքն ու ուսմունքները:
Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն է: Նրա շնորհիվ մենք կարող ենք վերստին ապրել Աստծո հետ: Սովորելով և հետևելով Նրա օրինակին, մենք կարող ենք բացահայտել այն օրհնությունները, որոնք Աստված ունի մեզ համար:
Աստվածաշնչի նման, Մորմոնի Գիրքը հնադարյան հիշատակարան է, որն ուսուցանում է մեզ Հիսուսի մասին: Այն Աստծո խոսքն է և պատասխանում է ավետարանի մասին հարցերին: Այն նաև օգնում է մեզ ավելի լավը դառնալ և մեզ ավելի է մոտեցնում Աստծուն:
Աստվածաշունչն Աստծո խոսքն է: Այն մեզ առաջնորդում է դեպի Հիսուսը և ցույց է տալիս, թե ինչպես հետևել Նրա կատարյալ օրինակին: Պարզեք, թե աստվածաշնչյան ուսմունքներն ինչպես են օգնում մեզ կյանքում գտնել ուրախություն, իմաստ և ուղղորդում:
Հասարակության հիմքը լինելուց բացի, ընտանիքն Աստծո ծրագրի կենտրոնն է՝ Իր զավակների հավերժական երջանկության համար: Եվ Նա հնարավոր է դարձրել, որ ընտանեկան հարաբերությունները շարունակվեն նաև այս կյանքից հետո, ոչ թե պարզապես՝ «մինչև մահը կբաժանի ձեզ»:
Աստված ծրագիր ունի մեզանից յուրաքանչյուրի համար: Նա ստեղծել է այս երկիրը և մեզ ուղարկել է այստեղ, որպեսզի մենք կարողանանք հավատք ունենալ և ուրախություն գտնել: Մեր դժվարություններն օգնում են մեզ աճել և պատրաստում են մեզ կրկին ապրել Նրա հետ:
Աստված իրական է: Նա մեր Երկնային Հայրն է: Նա ճանաչում է և կատարելապես սիրում է մեզանից յուրաքանչյուրին: Նա ցանկանում է, որ մենք աղոթենք Իրեն, և խոստանում է, որ կլսի ու կպատասխանի մեզ:
Հիսուս Քրիստոսի Եկեղոցի
Ներում
Ավետարանի Սկզբունքներ
Մկրտություն
Տաճարներ
Առողջ Ապրելակերպ
Հաճախակի տրվող հարցեր
Մարդիկ շատ հարցեր ունեն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների մասին: