Ապաշխարության մի մասն է կազմում՝ փոխել մեր վարքը և վերադառնալ «ճիշտ ճանապարհին», բայց միայն մի մասը: Իսկական ապաշխարությունը նաև ներառում է՝ շրջել մեր սիրտը և կամքը դեպի Աստված և հրաժարվել մեղքից: Ինչպես բացատրվում է Եզեկիելի գրքում, ապաշխարելը «մեղքից ետ դառնալն է ․․․ իրավունք և արդարություն գործելը ․․․գրավը ետ դարձնելը ․․․ [և] կյանքի կանոններով գնալը, առանց անօրինություն գործելու»։ ․․․
Իսկական ապաշխարությունը պետք է ներառի հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս, հավատք, որ Նա կարող է փոխել մեզ, հավատք, որ Նա կարող է ներել մեզ, և հավատք, որ Նա կօգնի մեզ խուսափել նոր սխալներից: Այդպիսի հավատքը Նրա Քավությունն արդյունավետ է դարձնում մեր կյանքում: Երբ մենք «արդյունքում ըմբռնում ենք» և «հետ ենք դառնում» Փրկիչի օգնությամբ, մենք զգում ենք հույս՝ Նրա խոստումների հանդեպ և զգում ենք ներման ուրախությունը: Առանց Քավիչի, անկապտելի հույսը և ուրախությունը գոլորշանում է և ապաշխարությունը դառնում է պարզապես վարքի ողորմելի փոփոխություն: Իսկ Նրա հանդեպ հավատք գործադրելով՝ մենք դարձի ենք գալիս դեպի մեղքը ներելու Նրա ունակությանը և պատրաստակամությանը:…
Արդարացումներ գտնելու փոխարեն, եկեք ընտրենք ապաշխարությունը: Ապաշխարության միջոցով մենք կարող ենք ուշքի գալ, ինչպես անառակ որդու առակում և մտածել մեր գործողությունների հավերժական նշանակության մասին: Երբ մենք հասկանանք, թե ինչպես կարող են մեր մեղքերն ազդել մեր հավերժական երջանկության վրա, մենք ոչ միայն կդառնանք իսկապես զղջացող, այլև կձգտենք ավելի լավը դառնալ:…
Այն փաստը, որ մենք կարող ենք ապաշխարել՝ ավետարանի բարի լուրն է: Հանցանքը կարող է «սրբվել»: Մենք կարող ենք լցվել ուրախությամբ, ստանալ մեր մեղքերի թողությունը և ունենալ «խղճի խաղաղություն»: Մենք կարող ենք ազատվել հուսահատության և մեղքի գերության զգացումներից: Մենք կարող ենք լցվել Աստծո սքանչելի լույսով և «այլևս ցավ չզգալ»: Ապաշխարությունը ոչ միայն հնարավոր է, այլ նաև ուրախալի` մեր Փրկիչի շնորհիվ:
«Ապաշխարություն՝ ուրախալի ընտրություն», Գերագույն համաժողով, հոկտեմբեր 2016 թ.