Լուսավորիր Աշխարհը նախաձեռնության ամենօրյա ծառայության գաղափարներ
Մենք կարող ենք այս Սուրբ ծննդյան տոները ավելի երջանիկ դարձնել՝ սեր ցուցաբերելով նույն կերպ, ինչպես Հիսուսը՝ Իր մահկանացու ծառայության ընթացքում: Եթե վստահ չեք՝ ինչպես, ապա այս առաջարկները կարող են հիանալի սկիզբ դառնալ:
Որպեսզի սկսեք մարզել ձեր բարության մկանները, ուշադրությամբ փնտրեք մեկին, ով օգնության կարիք ունի:
Փոքր արարքը կարող է մեծ փոփոխություն առաջացնել: Տեսեք, թե քանի հոգու կարող եք ժպիտ պարգևել այսօր։
Գնացեք զբոսանքի, երբ ցերեկային լույսը թուլանում է, և հրավիրեք որևէ ընկերոջ գալ ձեզ հետ:
Հիսուսը լույսի և սիրո լավագույն օրինակն է: Դիտեք Նրա ծննդյան պատմությունն այստեղ. LightTheWorld.org
Երաժշտությունը բարձրացնում է տրամադրությունը։ Ավելի շատ լույս բերեք աշխարհին՝ երգով կիսվելով որևէ մեկի հետ:
Մի պահ մտածեք այն ժամանակի մասին, երբ ինչ-որ մեկը լույս էր ձեզ համար: Կիսվեք մեզ հետ սոցիալական ցանցերում #LightTheWorld կայքով:
Հաճոյախոսություններ ասելը և ստանալը օգնում են մեզ լավ զգալ: Ցույց տվեք ձեր երախտագիտությունը՝ կիսվելով անկեղծ հաճոյախոսություններով:
Բարությունը վարակիչ է։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք, ովքեր տեսնում են բարին, ավելի հավանական է, որ բարիք գործեն: Թվարկեք 5 լավ բաներ, որոնք կարող եք տեսնել հենց հիմա:
Այսօր ձեր բերանը բացելուց առաջ մտածեք, թե ինչպես կարող եք ավելի բարի խոսքեր օգտագործել:
Բոլորը սիրում են, որ իրենց լսեն: Հետաքրքրություն դրսևորեք՝ տալով լրացուցիչ հարցեր:
Այսօրվա առցանց Սուրբ ծննդյան համերգով կիսվեք ձեր ընկերների, հարևանների և ընտանիքի հետ: Հասանելի է այստեղ. LightTheWorld.org
Ո՞ւմ մասին եք մտածում այսօր: Գտեք միջոց՝ լուսավորելու այդ մարդու կյանքը:
Ի՞նչն է ստիպում, որ ձեր լույսն ավելի պայծառ շողա ձեր ներսում: Գրեք 10 քայլերի ցուցակ և ընտրեք մեկը, որի վրա կարող եք կենտրոնանալ այսօր:
«Ամեն անգամ, երբ նկատում եք կարիքի մեջ գտնվողին և ․․․ սիրով օգնության հասնում, [Աստծո] լույսը տարածվում և բոցավառվում է», - երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ։
Բարեգործական կազմակերպությունները հատկապես զբաղված են տարվա այս եղանակին: Ի՞նչ կարող եք անել՝ տեղական բարեգործական կազմակերպությանը ժամանակ տրամադրելու կամ այլ միջոցներով աջակցելու համար:
Ինչպե՞ս կարող եք տարածել ձեր լույսը այս Սուրբ ծննդյան տոներին: Խորհեք 30 վայրկյան, ապա գնացե՛ք և տարածե՛ք:
«Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ» (Սաղմոս 27․1)։ Ստացեք ավելի շատ լույս՝ կարդալով Սաղմոս 27-ը:
Այս կիրակի միացե՛ք մեր Քրիստոսակենտրոն Սուրբ ծննդյան ծառայությանը: Բոլորը կարող են միանալ մեզ և երկրպագել։ Դուք կարող եք նույնիսկ ձեր ընկերո՛ջը հրավիրել:
Աստված մեզ մի գեղեցիկ աշխարհ է տվել՝ նույնիսկ ձմռան կեսին: Կիսվեք սոցիալական ցանցերում, թե ինչպես եք տեսնում գեղեցկությունը ձեր շուրջը հենց հիմա:
Երբ դուք բարի եք, ձեր ուղեղի պարգևատրման կենտրոնը լուսավորվում է այնպես, ասես դուք ավելի շուտ ստացողն եք, քան տվողը: Արագացրե՛ք ձեր ուղեղի աշխատանքն այսօր:
Ո՞րն է Սուրբ ծննդյան ձեր սիրելի կերակուրը: Ո՞ւմ հետ կկիսվեիք դրանով՝ նրա օրը լուսավորելու համար:
Մտածեք նրանց մասին, ովքեր լուսավորում են ձեր ճանապարհը. ինչպե՞ս կարող եք ձեր երախտագիտությունը հայտնել նրանց այսօր։
Դուք ունե՞ք Սուրբ ծննդյան ավանդույթներ: Հրավիրեք որևէ մեկին մասնակցելու կամ ստեղծելու որևէ նոր ավանդույթ:
Երբ դուք նշում եք Հիսուսի ծնունդը, հիշեք Նրա խոսքերը. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից գա, . . . կյանքի լույսը կընդունի» (Հովհաննես 8.12)։