Այս Սուրբ ծննդյան օրերին #ԼուսավորիրԱշխարհը սիրով


Ի՞նչ է #ԼուսավորիրԱշխարհը։
#ԼուսավորիրԱշխարհը հրավեր է, որով Սուրբ ծննդյան օրերը վերածում ենք ծառայության օրերի։ Համաշխարհային նախաձեռնություն է, որով փոխվում են սրտեր և կյանքեր՝ անելով այն, ինչ արեց Հիսուսը․ կերակրեց քաղցածներին, մխիթարեց միայնակներին, այցելեց հիվանդներին և տառապյալներին և բարություն դրսևորեց բոլորի հանդեպ:
Ամենօրյա ծառայության օրացույց
Դեկտեմբեր ամսվա համար հատուկ ծառայությունների առաջարկներ են տրվում, որոնք կօգնեն մեզ կենտրոնացնել մեր կյանքը Սուրբ ծննդյան
օրերի ընթացքում ուրիշներին օգնելու վրա: Մասնակցության համար կարող եք ներբեռնել գաղափարներ առաջարկող օրացույցը կամ նույնիսկ ստեղծել ձեր սեփականը։



Սուրբ ծննդյան պատմության այս 18 րոպեանոց բեմադրությունը արտահայտիչ կերպով մանրամասնում է Աստվածաշնչի Մատթեոսի և Ղուկասի Ավետարաններում հայտնաբերված սուրբ իրադարձությունները: Հովսեփի և Մարիամի հետ Նազարեթից ճամփորդեք Բեթլեհեմ: Հրեաստանի հարթավայրերում տեսեք հովիվների զարմանքը: Զգացեք մոգերի ուրախությունը, երբ նրանք ծնկի են իջնում Աշխարհի Լույսի՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսի առջև: