Ի՞նչ է Լուսավորիր Աշխարհը նախաձեռնությունը

«Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»: - Մատթեոս 5.16

Ի՞նչ է Լուսավորիր Աշխարհը նախաձեռնությունը

#LightTheWorld նախաձեռնությունը Սուրբ ծնունդը ծառայության ժամանակի վերածելու հրավեր է: Այն համաշխարհային շարժում է. դիպչել սրտերին և փոխել կյանքը՝ անելով այն, ինչ արեց Հիսուսը՝ կերակրելով քաղցածներին, մխիթարելով միայնակներին, այցելելով հիվանդներին ու տառապյալներին և բարություն դրսևորելով բոլորի հանդեպ: Հիսուսն ասել է. «Դուք եք աշխարհի լույսը» (Մատթեոս 5.14): #LightTheWorld-ը կատարյալ ուղին է՝ թույլ տալու, որ մեր լույսը և Նրա լույսը պայծառ փայլեն:

Ամենօրյա ծառայության առաջարկներ

#LightTheWorld նախաձեռնությունը մեզ մարտահրավեր է նետում՝ ուրիշների հանդեպ սեր ցուցաբերել նույն կերպ, ինչպես Հիսուսը՝ Իր մահկանացու ծառայության ընթացքում: Դեկտեմբեր ամսվա համար հատուկ ծառայության հուշումներ են տրվում, որոնք կօգնեն մեզ Սուրբ ծննդյան տոների ընթացքում մեր կյանքը կենտրոնացնել ուրիշներին օգնելու վրա: Մասնակցության համար կարող եք ներբեռնել գաղափարներ առաջարկող օրացույց:

Կիրակի օրվա հատուկ ծառայություններ

Սուրբ ծննդին նախորդող կիրակի օրը մենք անցկացնում ենք շաբաթօրյա հատուկ ժողով՝ կենտրոնացած Հիսուս Քրիստոսի ծննդյան և կյանքի վրա: Ընկերներին ու ծանոթներին, որոնք մեր հավատքից չեն, հրավիրում ենք ամեն կիրակի, սակայն այդ օրը հատուկ հրավեր ենք հղում՝ գալ և երկրպագել մեզ հետ:

#ԼուսավորիրԱշխարհը ամեն օր

Ամեն տարի՝ Սուրբ ծննդին, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին մեծ ջանքեր է գործադրում՝ տարածելու #LightTheWorld նախաձեռնության ուղերձը և առաքելությունը: Այնուամենայնիվ, դուք կարող եք դա անել ամբողջ տարին, մտածելով, թե ում կարող եք ծառայել ամեն օր:

Այլ եղանակներ՝ Լուսավորիր Աշխարհը նախաձեռնության համար