Բարի գալուստ

Բարի գալուստ կենդանի հավատք, որտեղ Հիսուսի ուսուցանած ճշմարտություններն ու սկզբունքները անմիջական և դրական ազդեցություն ունեն այն եղանակի վրա, թե մենք ինչպես ենք ապրում մեր կյանքը, ինչպես ենք դաստիարակում մեր ընտանիքներին, ինչպես ենք վերաբերվում միմյանց և ինչպես ենք հաղթահարում դժվարություններն ու մարտահրավերները: Եկեք և դարձեք դրա մի մասը:

...
Բարի գալուստ
1:25
Հարցե՞ր ունեք: Տվեք դրանք:

Հաճախակի տրվող հարցեր

Մարդիկ շատ հարցեր ունեն «մորմոնների» մասին, կամ ավելի հարգալից՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների մասին:

Այո: Միանշանակ: Ի վերջո, «մորմոն» բառը ուղղակի մականուն է: Մենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ ենք: Ուստի մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է՝ աշխարհի Փրկիչը, և Նա մեզ ավելի շատ է սիրում, քան մենք կարող ենք պատկերացնել: Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք ունենք ճիշտ նույն համոզմունքները, ինչ մյուս քրիստոնեական եկեղեցիները: Ոչ, բայց մենք մեզ որոշակիորեն համարում ենք Հիսուս Քրիստոսի նվիրյալ հետևորդներ:

Այո, իհարկե: Այն Աստծո խոսքն է, սուրբ գրությունների սրբազան հավաքածու և պահանջված ընթերցանություն՝ երջանիկ կյանքի համար: Աստվածաշնչի հետ միասին մենք ոգեշնչում ենք գտնում նաև այլ սուրբ գրություններում, որոնք յուրահատուկ են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների համար: Այդ բոլոր սուրբ գրությունները միասին մեզ ուսուցանում են կարևոր ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի մասին:

Մորմոնի Գիրքը ոգեշնչված սուրբ գրությունների գիրք է, որը գոյություն ունի, որպեսզի ուղղորդի մեզ մեր կյանքում և կապի մեզ Հիսուսի հետ: Որտեղի՞ց է առաջացել անունը: Հարյուրավոր տարիներ առաջ Մորմոն անունով մարգարեն կազմեց իր ժողովրդի հիշատակարանը: Պարզվում է, որ նրանք բախվում էին նմանատիպ շատ դժվարությունների, որոնց հիմա մենք ենք բախվում: Եվ ճիշտ մեզ նման, նրանք ուժ էին գտնում, երբ դիմում էին Հիսուս Քրիստոսին: Այսօր նախատեսված է, որ Մորմոնի Գիրքը պետք է ընթերցվի Աստվածաշնչի հետ միասին, որպեսզի մենք ավելի մոտ զգանք Աստծուն և հասկանանք Նրա մեծ սերը բոլորիս հանդեպ:

Մենք հավատում ենք, որ բոլորս Երկնային Հոր զավակներն ենք: Եվ որպես բարի ու սիրող Հայր (իսկապես կատարյալ Հայր), Նա տեղյակ է ձեր մասին: Նա ճանաչում է ձեզ՝ ձեր դժվարությունները, ձեր հաղթանակները, ձեր ուժեղ կողմերը և ձեր անհավանական ներուժը: Եվ իմանալով այդ ամենը՝ Նա սիրում է ձեզ: Շատ է սիրում:  Նրա համար ոչինչ ավելի մեծ նշանակություն չունի, քան ձեր փրկությունը: Ահա ինչու է Նա ցանկանում, որ դուք ճանաչեք Իրեն:

Երբ Վերջին Օրերի Սրբերն ամուսնանում են, նրանք հասկանում են, որ ամուսնությունը նախատեսված է հավերժության համար: Տաճարներում ամուսնության արարողությունների ժամանակ հնչում են հետևյալ բառերը՝ «ժամանակի և հավերժության համար», այլ ոչ թե «մինչև մահը բաժանի ձեզ»: Բայց բառերը չեն, որ հնարավոր են դարձնում հավերժական ամուսնությունը. Աստծո զորությունն է հնարավոր դարձնում դա: Տաճարում ամուսնացած զույգերի ընտանիքներում ծնված երեխաները ինքնաբերաբար «կնքվում են» իրենց ծնողների հետ: Ընտանիքները, որոնք միանում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն հետագա կյանքի ընթացքում, նույնպես կարող են գնալ տաճար և կնքվել միասին:

Մեր սիրառատ Աստվածը ցանկանում է, որ մենք հասնենք մեր լավագույն ներուժին: Դա երբեմն կարող է ցավոտ լինել, բայց որոշ դասեր կարելի է սովորել միայն փորձով: Երբ մենք դժվարին ժամանակներ ենք ապրում, սովորում ենք, թե ինչպես կարեկցանք զգալ ուրիշների հանդեպ: Կարեկցելով ուրիշներին մենք ավելի ենք նմանվում Հիսուս Քրիստոսին՝ մեր կատարյալ օրինակին: Քանի որ Հիսուսը տառապեց և մահացավ մեր մեղքերի համար, Նա կատարելապես հասկանում է, թե մենք ինչի միջով ենք անցնում և Նա ինչպես կարող է օգնել մեզ: